-
19.07.2016|
09:08
Բռնցքամարտի սիրահարներին լավ նվեր արեց Արթուր Աբրահամը: WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոնն իր մարզական կարիերայի հիսուներորդ մարտում կարողացավ հաղթել նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին ու դառնալ չեմպիոնական գոտու թիվ մեկ թեկնածու:
-
19.07.2016|
09:07
Սպասվում է, որ կատալոնյան «Բարսելոնի» լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսին նոր՝ հինգ տարի ժամկետով պայմանագիր կկնքի ակումբի հետ:
-
19.07.2016|
09:06
Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկած շախմատային գերմրցաշարում խաղարկված չորս տուրից հետո ինը միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է:
-
-
15.07.2016|
13:01
Սանկտպետերբուրգյան «Կրեստովսկի» ստադիոնի շինարարության գլխավոր կապալառու «Ինժ տրանսստրոյ-ՍՊբ»-ն հայտարարություն է արել, որում մեղադրանք է ներկայացրել քաղաքի վարչակազմին մարզակառույցի շինարարության ժամկետների ձախողման համար.
-
15.07.2016|
13:00
Լոս Անջելեսում կայացել է ESPN հեռուստաալիքի հիմնած ESPY (Excellence in Sports Performance Yearly Awarrd) հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը:
-
15.07.2016|
12:58
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների 2016 թվականի նոր, թարմացված աղյուսակը: Հաշվարկը կատարվում է համաձայն ակումբի ունեցած արժեքի՝ ներառյալ պարտքերը:
-
15.07.2016|
12:55
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում երեկ Գյումրու «Շիրակն» ընդունել էր Տռնավայի «Սպարտակին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 (պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց է, մրցակցի հարկի տակ):
-
15.07.2016|
12:53
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Եվրոպայի առաջնությունում տարած տպավորիչ հաղթանակից հետո Պորտուգալիայի ընտրանին առաջադիմել է երկու նիշով ու բարձրացել վեցերորդ հորիզոնական: Անփոփոխ են մնացել առաջին հինգ հորիզոնականներում գտնվող Արգենտինայի, Բելգիայի, Կոլումբիայի, Գերմանիայի, Չիլիի հավաքականների դիրքերը:
-
15.07.2016|
12:52
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Թուրինի «Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան, որով հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեստր Յունայթեդ» ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: